Telegram-ում պաշտոնապես գործարկվել են անիմացիոն սթիքերները

Telegram մեսինջերում նոր անիմացիոն սթիքերներ են հայտնվել որոնք նախատեսված են և՛ iOS, և՛ Android համակարգերի համար։

Այն հասանելի է բոլոր օգտատերերի համար՝ թարմացումից հետո։ Ներկայումս հասանելի են երեք տասնյակ սթիքերներ։ Հնարավոր է ստեղծել նաև սեփական սթիքերները։

Ընկերությունը  դրույթներ է հրապարակել, որոնք կօգնեն հեշտությամբ ստանալ սթիքերներ։