Huawei-ն արտոնագրել է Harmony անունով ապրանքանիշ, որն, ամենայն հավանականությամբ, կդառնա ընկերության թողարկվելիք օպերացիոն համակարգի անվանումը։ Այս մասին հայտնում է LetsGoDigital պորտալը։
Ծրագրում, որը ներկայացվել է Եվրոպական միության մտավոր սեփականության կենտրոն, ընկերությունը նշել է, որ ապրանքանիշը մոբայլ սարքավորումների և պլանշետների համար ծառայելու է որպես՝ օպերացիոն համակարգ։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Huawei օպերացիոն համակարգը կստանա Hongmeng կամ Ark անվանումը։