Samsung Galaxy S11-ը կարող է լինել շարժական կորպուսով

Սարքի պատենտը գրանցվել է Կորեայի մտավոր սեփականության գործակալությունում դեռ 2018-ի վերջին։ Սակայն, հրապարակվել է միայն այսօր։

Հայտում ներկայացված է 14 տարբեր իլյուստրացիաներ և դրանց հիմքով մասնագետները մոտավոր պատկերացում են կազմել, թե ինչ տեսք կունենա ապագա Samsung Galaxy S11-ը։

Ամենայն հավանականությամբ, բազմամոդուլանի հիմնական տեսախցիկը տեղակայված կլինի կորպուսի վերին աջ անկյունում։ Սմարթֆոնը կթողարկվի 2020-ի սկզբին։ Բացի այդ, հայտնի է դարձել, որ գաջեթը կունենա շարժական կորպուս, որը էկրանի մակերեսը կմեծացնի մոտ 50%-ով։