Twitter-ի նոր դեսքթոփային տարբերակը հասանելի է բոլոր օգտատերերին

Twitter-ի նոր դեսքթոփային տարբերակն ամբողջությամբ փոփոխվել է և ավելացել են նոր գործառույթներ՝ փնտրման նոր գործիքներ, հեշտացված նավիգացիա, թվիթներ ավելացնելու հնարավորություն էջանիշներում, նամակներ հասեցեագրված օգտատերերին և այլն։

Twitter-ը հին դիզայնին հետ գնալու հնարավորություն չի թողել։ Դեռևս 2019-ի հունվարին Twitter-ի ներկայացուցիչները հայտարարել էին փոփոխությունների մասին։