Amazon-ը Գերմանիայում նոր պահեստ կբացի

Առցանց առևտրի ոլորտի գերհսկա Amazon ընկերությունը մտադիր է այս տարի Գերմանիայում նոր ապրանքապահեստ բացել, ինչի շնորհիվ շուրջ 2800 նոր աշխատատեղ կստեղծվի, հաղորդում է Reuters գործակալությունը:  Նշվում է, որ մինչև 2019թ.-ի վերջ ընկերության՝ Գերմանիայում գործող աշխատակազմը կգերազանցի 20 000 անդամը:
Գերմանիան Amazon-ի՝ Միացյալ Նահանգներից հետո երկրորդ ամենամեծ շուկան է: Այնտեղ ընկերության արդեն 12 պահեստ է գործում, իսկ 13-րդը տեղակայված կլինի արևմտյան Մյոնխեգլադբախ քաղաքում:

Աղբյուրը՝ Tert.am