Vkontakte-ում հնարավոր է ծանոթությունների սեփական համակարգ ներդրվի

«ВКонтакте»-ում նոր փակ խումբ է հայտնվել Lovina անունով, որը նախատեսված է ծանոթություններ հաստատելու համար։ Հնարավոր է՝ ռուսական սոցցանցը ծանոթությունների նոր ծառայություն է գործարկելու մոտակա ժամանակները։

Ծառայությունը աշխատելու է Tinder-ի նման՝ հաշիվը կարելի է տեղափոխել աջ կամ ձախ։ Իսկ սքրինշոթերից պարզ է դառնում, որ Lovina-ն կունենա տեսազանգերի և չաթի հնարավորություն։

Սոցցանցից դեռ պաշտոնական տեղեկատվություն չկա։