Instagram-ը բավական հայտնի և հարմար սոցիալական ցանց է բոլոր նրանց համար, ովքեր չեն սիրում տեքստեր կարդալ, այլ սիրում են՝ դիտել: Սակայն, չկա բարիք, առանց չարիք՝ Instagram-ի վեբ տարբերակում՝ համակարգչից, հնարավոր է միայն մոբայլ տարբերակից: Բայց, ծրագրավորողները գտել են հնարքը:
Ամենահեշտ տարբերակը վեբ-ում Instagram որևէ բան ներբեռնելու համար հենց սոցցանցի հեղինակների նախագծած տարբերակով: Ամբողջ գաղափարն այն է, որ <<խաբում>> ենք համակարգչին՝ ձևացնելով, թե մուտք ենք գործել սարթֆոնից:
Google Chrome-ի պարագայում պետք է վարվել այսպես.
Պետք է սեղմել F12 կոճակը և աջ կողմում հայտնված մենյուում սեղնեք սմարթֆոնի նշանը: Սա թույլ կտա դիտարկչին համակարգիչը ճանաչել որպես սմարթֆոն:
Կա նաև հատուկ Windows-ի համար թողարկված տարբերակ: Բայց, խորհուրդ չի տրվում օգտագործել նմանատիպ հավելվածը Google-ից: Դա գործածության համար փոքր ինչ բարդ է: Կարելի է ներբեռնել BlueStacks ծրագիրը: Ծրագիրը ներբեռնելուց և գործարկելուց հետո համակարգիչը կվերածվի սովորական Android էկրանի: Այստեղ կարող եք օգտվել ձեր Play Store-ից և ներբեռնել համակարգիչ Instagram ծրագիրը: Մուտք գործել և ավելացնել լուսանկարներ: