Google Pixl 4-ի դիմային դիզայնը հաստատվել է

Twitter-ում OnLeaks անունով հայտնի բլոգերը նոր Pixel 4 և Pixel 4 XL սմարթֆոնների լուսանկարներով է կիսվել:

Ըստ լուսանկարների, երկու գաջեթներն արտաքինից ոչ մի բանով չեն տարբերվելու միմյանցից: Իսկ ահա նախորդ տարի թողարված երրորդ սերնդից վերջիններս կառանձնանան հայտնի կտրվածքի բացակայությամբ:

Բլոգերի տեղեկությունը փաստում են ապագա սմարթֆոնի պաշտպանիչ ապակիների լուսանկարները: Դրանցում կան երեք անցք՝ տեսախցիկի, լուսարձակման և բարձրախոսի համար:

Լուրեր են պտտվում նաև, որ Google-ը պատրաստվում է ներկառուցել նաև Project Soli ՝ տեխնոլոգիա, որը կօգնի ճանաչել ժեստերն ու շարժումը: