Վերադառնում եմ Հայաստան. Ալեքսիս Օհանյան

«Մի փոքր գինի լցրեք․ հոկտեմբերին վերադառնում եմ Երևան, որ խոսեմ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի ժամանակ», — այս մասին Instagram-ի իր էջում գրել է Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը։

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT-2019) մեկնարկելու է հոկտեմբերի 6-ին, իսկ հայազգի տեխնոդեմքը Հայաստան է հրավիրվել՝ այդ միջոցառման քննարկումներից մեկը վարելու։

Նույն միջոցառմանը մասնակցելու են նաև ՏՏ գերհսկաների՝ Facebook, Google, Amazon ընկերությունների ներկայացուցիչներ։