2020 թվականի iPhone-ը կունենա հետևյալ հնարավորությունները

TFI ընկերության վերլուծաբան Մինգ Չի Կուոն կանխագուշակել է, որ 2020-ին թողարկվելիք Apple սմարթֆոնները կունենան 3D սքաներ՝ Time-of-Flight (ToF)․ որը կբարելավի դիմանկարային լուսանկարահանումը և լրացված իրականության էֆեկտի հնրավարությունը։

Time-of-Flight (ToF)-ը տեխնոլոգիա է, որն աշխատում է հետևյալ սկզբունքով՝ սարքը գնահատում է տարածքի և դրանում առկա առարկաները։ Գնահատելուց հետո, սարքը ստանում է առարկաների եռաչափ պատկերների քարտեզը։

ToF-ն արդեն իսկ օգտագործվում է դրոնների տեսախցիկներում, ինքնավար մեքենաներում և անգամ փոշեկուլների աշխատանքներում։ Տեխնոլոգիան աշխատում է մեծ հեռավորությունների վրա և այս դեպքում էլ ճանաչման հավանականությունը բարձր է։