Էլեկտրատեխնիկա արտադրող Samsung ընկերության եկամուտն այս տարվա երկրորդ եռամսյակին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 56%-ով, հաղորդում է BBC-ն:
Պատճառները կապված են ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև առևտրային պատերազմի և Սեուլի ու Տոկիոյի միջև առևտրային հարաբերությունների սրմամբ:
Հարավկորեական ընկերություն եկամուտն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում 5,6 մլրդ դոլար է կազմել՝ անցած տարվա նույն ժամանակատվածի 12,5 մլրդ դոլարի համեմատ:
Այս ցուցանիշները, սակայն, համընկել են ընկերության նախնական հաշվարկներին: Samsung-ը հայտնել է, որ հիշողության չիպերի շուկայում գների անկումը կշարունակվի՝ չնայած պահանջարկի որոշակի վերականգնմանը:
Հաղորդման մեջ ընկերությունը հայտնել է նաև, որ իրենց առաջիկայում ֆինանսական առումով ավելի մեծ մարտահրավերներ են սպասում: