Հայտնի է դարձել, որ Instagram-ը ջնջել է միլիոնավոր հետևորդներ ունեցող էջեր, որոնք տարածում էին զվարճալի մեմեր։ Այս մասին հայտնում է Информатор Tech պարբերականը։
Facebook-ն արդեն հաստատել է տեղեկատվության իսկությունը։ Ըստ ընկերության, սա վերաբերում է բոլոր այն էջերին, որոնք խախտում են օնլայն ֆոտոդարանի կանոնադրությունը։ Խախտումները, որոնք կարող են բերել հաշվի հեռացման հիմնականում կապված են Instagram-ի հաշվով ապրանք ձեռք բերելու, գումար փոխանցելու գործողություններում հաշիվներ նշելու հարցերին։ Այս պատճառներով ջնջված հաշիվները վերականգնման ենթակա չեն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Instagram-ը 6 երկրում նոր գործառույթ է թեստավորում, ըստ որի բացի հաշվի սեփականատիրոջից մյուսները հնարավորություն չեն ունենա տեսնել հավանումների քանակը։