Ճապոնական Sony ընկերությունը ներկառուցված փոքր օդորակման համակարգով վերնաշապիկ է ներկայացրել, հայտնում է bykvu.com-ը: Սարքը ստացել է Reon Pocket անվանումը և կշռում է ընդամենը 85 գրամ:
Reon Pocket-ը դրվում է վերնաշապիկի հետևի հատվածում գտնվող փոքրիկ գրպանի մեջ:
Սարքը հնարավոր է կառավարել սմարթֆոնով՝ հատուկ հավելվածի միջոցով: Առանց վերալիցքավորման այն կարող է աշխատել 1 օր: Սարքի արժեքը սկսվում է 117 դոլարից: Այն դեռ վաճառքի կհանվի միայն Ճապոնիայում:
Աղբյուրը՝ Tert.am