Իրանում ներկայացրել են բարձր ճշգրտության կառավարվող հրթիռների և սեփական արտադրության բարձր ճշգրտության հրթիռների նոր մոդելներ:
«Օդ-օդ» տեսակի բարձր ճշգրտության կառավարվող հրթիռների նոր մոդելների մշակմամբ զբաղվել են Իրանի պաշտպանության նախարարության և Iran Electronics Industries ընկերության մասնագետները:
Ինչպես նշվում է, Yasin հրթիռը համալրված է ծոլվի թևով և կարող է գործարկվել անօդաչուից կամ կառավարվող թռչող սարքից: Հրթիռի թռիչքի հեռավորությունը կազմում է 50 կմ:
Իսկ Ghaem հրթիռը գործում է ջերմային կառավարմամբ: Ծրագրավորողների խոսքով՝ այն կարող է թիրախներ ոչնչացնել առավելագույնը 50 սմ շեղությամբ:
Balaban հրթիռի թռիչքները կարելի է կառավարել սենսորների և GPS-ի օգնությամբ: