Huawei-ը ներկայացրեց Cyberverse միախառնված իրականության հարթակը

Huawei-ը ներկայացրել է VR և AR իրականությունների համար նախատեսված հարթակը՝ Cyberverse-ը: Հարթակն օգնում է կողմնորոշվել տարածության մեջ և ավելի շատ տեղեկություն ստանալ շրջակա միջավայրի մասին: Ըստ հեղինակների նոր հարթակը կօգնի ստանալ նոր գիտելիքներ շրջակա միջավայրի մասին:

Փորձագետի խոսքով՝ այս տեխնոլոգիան, ընդհանուր առմամբ, կարող է փոխել մի շարք բնագավառների զարգացմանն ուղղված աշխատանքների մոտեցումը: Մասնավորապես, այն կարող է կիրառվել զբոսաշրջության ոլորտում, երբ այս կամ այն շրջանի վրա ուղղորդելով տեսախցիկը, ճանապարհորդը տեղեկություններ կստանա զբոսաշրջային վայրերի, քանդակների, թանգարանների մասին: Այս ծառայությունն օգտակար կլինի նաև գնումներ կատարելու, հիվանդանոց կամ օդանավակայան այցելելու համար: