Canon-ը թույլ կտա ֆոկուսը կարգավորել հայացքով

Canon ընկերությունը Ճապոնիայում նորույթ է ներկայացրել: Նոր տեխնոլոգիա, որը թույլ է տալիս լուսանկարչական սարքերում ֆոկուսը կարգավորել հայացքով:

Նման տեխնոլոգիա՝Eye-Control-ն արդեն իսկ գործածվում է Canon EOS 5/A2E լուսանկարչական սարքերում: Սա դեռ անցյալ դարի 90-ականներին:

Մնացած մանրամասներն ընկերությունը դեռ չի հայտնել: Հայտնի չէ, թե երբ նոր տեխնոլոգիան հասանելի կլինի լուսանկարչական սարքերում: