Հայտնի են Meizu-ի նոր ֆլագմանի բնութագրիչները

Ցանցում հայտնվել են նոր Meizu 16s Pro սմարթֆոնի բնութագրիչները: Սմարթֆոնը պաշտոնապես կներկայացվի մինչև այս ամսվա վերջ:

Նորույթը ստացել է 6,2 դյույմանոց AMOLED էկրան, որում ներկառուցվել է մատնահետքի սքաները: Նորույթը կպահպանի Meizu 16s-ի դիզայնը: Meizu 16s Pro-ն նաև կունենա Snapdragon 855+ պրոցեսոր, 12 գբ օպերատիվ և 256 գբ հիմնական հիշողություն: Հիմնական տեսախցիկը կունենա երեք մոդուլ:

Սարքի գնի մասին տվյալներ չկան: