ԱՄՆ-ում օգոստոսի 13-ից ուժի մեջ է մտել պետական հաստատությունների կողմից չինական ZTE և Huawei ընկերությունների հեռահաղորդակցային սարքավորումների գնման և օգտագործման արգելքը: Այս մասին հաղորդում է Tech Crunch-ը:
Փաստաթղթում առանձին կետով հիշատակվում են ZTE-ի և Huawei-ի և դրանց դուստր ձեռնարկությունների հեռահաղորդակցային սարքավորումները։
Արգելքը տարածվում է նաև այլ չինական ընկերությունների՝ Hytera Communications Corporation, Hangzhou Hikvision Digital Technology և Dahua Technology, ինչպես նաև դրանց դուստր ձեռնարկությունների տեսահսկման համակարգերի և սարքավորումների վրա:
Բացի այդ, արգելվում է օգտվել նշված իրավաբանական անձանց ծառայություններից:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը Huawei-ին «սև ցուցակում» էր ներառել այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփն ազգային արտակարգ դրության ռեժիմ էր սահմանել «տեղեկատվական տեխնոլոգիաների սպառնալիքների պատճառով»:
Աղբյուրը՝ Tert.am