Snapchat-ը վիրտուալ իրականության ակնոցներ է թողարկել

Snap ընկերությունը (որը Snapchat-ի սեփականատերն է) վիրտուալ իրականության նոր ակնոցներ է ներկայացրել, որոնք ստացել են Spectacles 3 անվանումը: Գաջեթը ստացել է նոր դիզայն և HD տեսախցիկ:

Snap-ը նաև մշակել է 3D էֆեկտների մի ամբողջ փաթեթ, որոնք կլինեն եզակի ու բացառապես նախատեսված կլինեն Spectacles-ի համար: Բայց, ընկերությունը թույլ կտա կողմնակի մշակողներին ստեղծել սեփական էֆեկտները:

Ակնոցը հասանելի կլինի երկու գույնով՝ սև և անփայլ ոսկեգույն: Կարժենա մոտ 400 դոլար: