Ամերիկյան Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր և ղեկավար Իլոն Մասկը Twitter-ում իր տեսակետն է հայտնել բենզինային շարժիչներով մեքենաների մասին:
Իր նոր հայտարարության մեջ նա վառելիքով գործող մեքենաներն «անցյալ դարի» մեքենաներ է որակել և նրանց համար թանգարանային ցուցանմուշների աննախանձելի ճակատագիր կանխատեսել:
Twitter-ում միլիարդատերը հայտարարել է, որ տրանսպորտային միջոցների ավանդական ուժային կայանքները ոչ այլ ինչ են, քան «անցողիկ տարվածություն», որը շատ շուտով «լավ կնայվի որպես թանգարանային նմուշ»:
Սա առաջին անգամը չէ, որ Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիրն իր բացասական վերաբերմունքն է հայտնում բենզինային շարժիչներով մեքենաների վերաբերյալ և նշում էլեկտրամեքենաների գերիշխող դիրքը դրանց նկատմամբ, գրում է ibtimes-ը:
Դեռևս անցած ամիս տված հարցազրույցներից մեկի ժամանակ, միլիարդատերը հայտնել էր, որ այսօրվա մեքենաները «սիրտ ու հոգի չունեն»:
Մասկի խոսքով՝ 2022 թվականին Tesla մեքենայից բացի այլ մեքենա ունենալը նույնը կլինի, ինչ «ձի ունենալը»:
Bloomberg-ի տվյալներով՝ Մասկն ակնկալում է, որ մինչև տարեվերջ Tesla-ն 360 000-ից մինչև 400 000 ավտոմեքենա կիրացնի:
Աղբյուրը՝ Tert.am