Հայտնի է Apple-ի սեպտեմբերյան շնորհանդեսի օրը

Օգոստոսի 15-ին թողարկված iOS 13-ի բետա տարբերակում Apple-ը տեղեկացրել է, թե երբ տեղի կունենա աշնան ամենասպասված միջոցառումը:

Սքրինշոթերից մեկում տեղակայված է HoldForRelease գործառույթը, որտեղ պարզ երևում են սպասվելիք շնորհանդեսի օրն ու ժամը: Ամենայն հավանականությամբ, այն կկայանա սեպտեմբերի 10-ին 20:41 Երևանի ժամանակով:

Նման սքրինշոթ էր հայտնաբերվել նաև անցյալ տարի: Սեպտեմբերի 20-ին գաջեթները կլինեն վաճառքում: