iPhone-ի լիցավորման հետ խնդիրները հազվադեպ երևույթ են, բայց, պատահում է, որ սմարթֆոնը չի լիցքավորվում: Ի տարբերություն անդրոիդ գաջեթների խնձորային սմարթֆոնների մարտկոցին այդքան էլ հեշտ չէ հասնելը:
iPhone-ների չլիցքավորվելու պատճառը հաճախ Lightning-ի կեղտոտված անցնքն է լինում: Այդ իսկ պատճառով առաջին պետք է մաքրել հենց այն:
Անջատեք iPhone-ը և վերցրեք լուսարձակող սարքը
Առաջին հերթին պետք է անջատել iPhone-ը, վերցնել լուսարձակիչ և հետազոտել լիցքավորման համար նախատեսված բնիկը: Հաճախ այստեղ հայտնված փոշեհատիկները մեծ խոչընդոտ են առաջացնում: Փոշեհատիկները պետք է դուրս հանել սմարթֆոնը թափահարելով՝ այնտեղ որևէ առարկա մտցնելը չի խրախուսվում: Խնձորային բրենդի սմարթֆոնները նուրբ են, վնասելն էլ՝ հեշտ:
Եթե հնարավորություն կա, պետք է օգտվել օդով լիցքավորված սրվակներից: Դրանք բնիկը կմաքրեն արագ և ամենակարևորը՝ անվտանգ: Բնիկը մաքրելու գլխավոր պայմանն է՝ չօգտագործել մետաղական որևէ սարքավորում կամ հարմարանք: