WCIT 2019-ի շրջանակում հոկտեմբերին Երևանում առաջին անգամ նվագախումբը կկատարի արհեստական բանականության ստեղծած երաժշտական ստեղծագործությունը: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է Առաջատար տեխնոլոգիաների ընկերությունների միության (UATE) նախագահ Ալեքսանդր Եսայանը:
Հոկտեմբերի 6-ին WCIT 2019 համաժողովի բացումից մեկ օր առաջ Հանրապետության հրապարակում կմեկնարկի համերգ, որին կմասնակցեն 16 երկրներից երաժիշտներ: Համերգին կմասնակցի նաև աշխարհահռչակ երաժիշտ Armin Van Buuren-ը։
«Կստեղծվի 70 արտասահմանցի և 30 հայ երաժիշտներից նվագախումբ՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Պատմության մեջ առաջին անգամ նվագախումբը կկատարի արհեստական ինտելեկտի ստեղծած երաժշտական ստեղծագործությունը»։