Apple-ը հրապարակել է պաշտոնական տեղեկատվություն, թե ինչպես վերաբերել Apple Card-ին: Ըստ հրապարակած թղթերի, պետք չէ այն կրել ջինսե տաբատի գրպանում, քանի որ ներկերը կարող են դիպչել քարտին:
Ընկերությունը նաև հորդորում է առանձին պահել այլ քարտերից ու իրերից, որովհետև քարտի տիտանե ծածկույթը կարող է վնասվել: Apple Card-ը մաքրել խորհուրդ է տրվում թաց անձեռոցիկով և իզոպրոպիլ սպիրտով: