Aliexpress-ն ապրանքների հետադարձը անվճար կդարձնի

AliExpress օնլայն վաճառքի հարթակը օգոստոսի 23-ից սկսած անվճար հետ կուղարկի բոլոր ապրանքները: Որոշումը ուժի մեջ է մտել դեռևս միայն ՌԴ տարածքում:

Ապրանքը ստանալուց հետո, օգտատերը 14 օր ժամանակ կունենա այն հետ տալու համար: Այս ամենի համար պետք է բացել վիճարկման նամակ Aliexpress-ոիմ և ստանալ հետ ուղարկելու գաղտնագիրը: Ընդ որում, օգտատերերը ստիպված չեն լինի փոխհանտուցում վճարել:

Սկզբնական շրջանում այս ծառայությունը նախատեսված է միայ 10 հազար ապրանքատեսակի համար, բայց դրանց թիվը աստիճանաբար կաճի և այն կտարածվի ամբողջ տեսականու վրա: