Redmi Note 8 Pro-ն երկու օրում միայն կիսով չափ է ապալիցքավորվել․ Xiaomi-ի հիմնադիր

Xiaomi ընկերության նախագահ Լին Բինը Weibo-ի իր էջում սքրինշոթ է հրապարակել, որտեղ երևում է Redmi նոր սմարթֆոնների ավտոնոմ աշխատանքի տվյալները։ Ըստ նրա, Note 8 Pro-ն երկու օր ակտիվ օգտագործելուց հետո պահպանվել է լիցքավորման 40% -ը։

Գաջեթը կրառելու մասին մյուս տվյալներ հայտնի չեն։ Միանգամայն հնարավոր է, որ սմարթֆոնն աշխատել է էներգախնայող ռեժիմում՝ անջատված էկրանով։

Ավելի շուտ ցանցում նորություն էր հայտնվել, որ Redmi-ն պատրաստում է բյուջետային սմարթֆոն, որը համալրված է լինելու Helio G90T խաղային պրոցեսորով։ Սարքի գինը չի գերազանցի $300-ը։

Redmi Note 8-ի և Note 8 Pro-ի շնորհանդեսը կկայանա օգոստոսի 29-ին Չինաստանում։