Pixar-ի հայազգի փոխնախագահը կմասնակցի WCIT 2019-ին

Pixar ընկերության ավագ փոխնախագահ  Քեթրին Սարաֆյանը կմասնակցի Երեւանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային համաժողովին (WCIT 2019):

Նշենք, որ մի քանի տարի առաջ «Pixar» ընկերության եւ պրոդյուսեր Քեթրին Սարաֆյանի նկարահանած «Քաջասիրտը» (Brave) մուլտֆիլմը «Օսկար» մրցանակ է ստացել «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում:

Հիշեցնենք, որ WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երեւանում, հոկտեմբերի 6-9-ին։ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կազմակերպած եւ ՀՀ կառավարության աջակցությունը ստացած համաշխարհային մասշտաբի միջոցառմանը մասնակցելու են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետներ, պաշտոնատար անձինք եւ առաջատար ՏՏ ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:  Համաժողովի կազմակերպական աշխատանքները կատարում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։