Պատահաբար թողարկվել է iOS 13.1 բետա տարբերակը

Apple-ը թողարկել է iOS 13.1 բետա տարբեակը, որը նախատեսված է ծրագրավորողների համար: Նախորդ բետա տարբերակը թողարկվել էր 1 շաբաթ առաջ:

iOS 13.1 բետա տարբերակը մոտ 500 մբ է: Ներբեռնել կարող են միայն համակարգում գրանցված ծրագրավորողները, իսկ ահա բոլորին հասանելի բետա տարբերակը կթողարկվի շուտով:

Սովորաբար, օպերացիոն համակարգերը ներկայացվում են հոկտեմբերին, իսկ iOS 13-ը հանրությանը կներկայացվի սեպտեմբերի 13-ին: