Instagram-ը սկսել է թեստավորել նոր մեսինջերը

Facebook ընկերությունը սկսել է թեստավորել նոր մեսինջեր, որը ստացել է Threads անվանումը։ Մեսինջերը նախատեսված է լինելու Instagram-ի համար և սրա միջոցով օգտատերերը կկարողանան ըկերներին ու բարեկամներին հաղորդագրություններ ուղարկել հենց սոցցանցի միջոցով։

Ըստ աղբյուրի, բացի նկարներից, նամակներից ու հոլովակներից, հնարավոր կլինի այստեղ կիսվել նաև լոկացիայով, անգամ մեքենայի այդ պահի արագությամբ։ Մեսինջերը ավտոմատ կերպով կնշի արդյոք տվյալ պահին օգտատերն ակտիվ է, թե՝ ոչ։

Ներկայումս հավելվածն անցնում է ներքին թեստավորում և հայտնի չէ, թե երբ կգործարկվի կայքում։ Instagram-ում չեն մեկնաբանել այս նորությունը։