Համացանցային աղբյուրները հրապարակել են նախնական ինֆորմացիա Galaxy S11 ֆլագմանային սմարթֆոնների մասին, որոնք Samsung ընկերությունը, ինչպես սպասվում է, կներկայացնի հաջորդ տարվա առաջին եռամսյակում: Հաղորդվում է, որ նոր ընտանիքը կհամալրվի նվազագույնը 3 ապարատով՝ բջջային ցանցերի 5-րդ սերնդի աջակցությամբ(5G):Այդ սարքավորումները ներկայում ձևավորվում են SM-G981,SM-G986 և SM-G988 կոդերով:
Ավանդաբար Galaxy S11-ի փոփոխությունները կթողարկվեն Exynos և Snapragon հաջորդ սերնդի պրոցեսորներով:Խոսվում է էկրանին ներկառուցված դակտիլոսկոպիկ(մատնադրոշմային) սքաների հնարավորության մասին:
Սմարթֆոնները բազմամոդուլ հիմնական ֆոտոխցիկի հնարավորություն ունեն՝ ISOCELL սենսորով 48մլն. կամ 64մլն. փիքսել հզորությամբ:
Բացի այդ, հաղորդվում է, որ Samsung-ը թողարկման է պատրաստում նոր սմարթֆոն՝ ճկուն էկրանով համալրված: Այդ ապարատն ունի SM-F900F ծածկագիրը: Սարքավորման տեխնիկական բնութագրման մասին,ցավոք, տեղեկատվություն չկա:
Gartner-ի գնահատմամբ, ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում աշխարհի մասշտաբով իրացվել է 367,9մլն. սմարթֆոն:Այն 1,7%-ով քիչ է 2018թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ:Samsung_ը համարվում է խոշորագույն արտադրող՝ 75,1մլն իրացված ապարատով և 20,4% բաժնեմասով: