Google-ը խախտել է գաղտնիության սահմանները YouTube-ում և համաձայնել վճարել ԱՄՆ-ի իշխանությունների կողմից սահմանված տուգանքը՝ շուրջ 200մլն. դոլլար,հայտնում է The Wall Street Journal-ը:
Ընկերությունը մեղադրվում է 13 տարեկանից ցածր օգտատերերի տվյալները հրապարակելու և նրանց ծնողների հաձայնությունը չունենալու մեջ:
Նշվում է, որ տվյալ տուգանքը իր չափով մեծագույններից է, որ իրականացվել է ամերիկյան օրենքի շրջանակներում՝ ուղղված համացանցում երեխաների անվտանգության ապահովմանը:
Վերլուծաբանների տվյալներով, YouTube-ը , որի ֆինանսական վիճակը չի հրապարակվում, տարեկան տասնյակ միլիարդների հասնող եկամուտ է ապահովում: