Այդ նախագծի հիմնական նպատակը պատերազմի դաշտում որոշումներ կայացնելու արագությունը բարձրացնելն է:
LTE տեխնոլոգիայի շնորհիվ Hughes Network Systems-ը խոստանում է ուղղաթիռը վերածել բջջային կապի ժամանակավոր շարժակայանի: Տեխնոլոգիական նոր պրոդուկտը Hughes-ը ներկայացրել է օգոստոսի վերջին և վստահեցրել, որ այն ուղղաթիռը կարող է վերածել բջջային կապի օդակայանի:
Տեխնոլոգիան կարող է կիրառվել ուղղաթիռի վրա կամ միացվել անօդաչու թռչող սարքին: Նոր համակարգի շնորհիվ հնարավոր կլինի ստեղծել բջջային կապի՝ տասնյակ կիլոմետրեր ձգվող ցանց: Ֆիրման վստահեցնում է՝ խոստումնալից տեխնոլոգիան ի զորու է ցանցում ապահովվել ավելի քան 100 օգտատերերի համաժամանակյա ներկայությունը:
VNC-ի(Virtual Network Computing) հետ Hughes-ը կկարողանա զինվորներին և մարտական կարևորագույն խմբերին ապահովվել անլար կապով: Այն անհրաժեշտ է մարտական բարդ առաջադրանքներ կատարելու ժամանակ, երբ մեկուսացման մեջ են հիմնական ուժերից: