Samsung-ը վաճառքի է հանում Galaxy Fold-ը.այն կարժենա 2000դոլար

Այսօր Samsung-ը պաշտոնապես հայտարարեց Galaxy Fold-ի վաճառքը սկսելու մասին: Արդեն իսկ վաղը սմարթֆոնը կհայտնվի գաջեթների շուկայում:

Ընկերությունը հայտնել է, որ սեպտեմբերի 6-ին Galaxy Fold-ը վաճառքի կհանվի Հարավային Կորեայում: Կորեացի հաճախորդները կարող են ձեռք բերել վերականգնված Galaxy Fold-ը 2000դոլարով:Մյուս երկրներում սարքը կլինի քիչ ավելի ուշ : Օրինակ` Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում սմարթֆոնը կլինի առաջիկա շաբաթների ընթացքում: Հայտնի չէ, երբ կոնկրետ կհայտնվի Ռուսաստանում:

Հիշեցնենք, որ Samsung-ը հետաձգել էր Galaxy Fold-ի թողարկումը փորձարկվող մոդելներում ի հայտ եկած խնդիրների պատճառով՝ կապված էկրանի և ծալովի մեխանիզմի հետ: Վաճառքը հետաձգվել էր շուրջ 5 ամիս: