Օգտատերերը կարող են երաժշտություն լսել առանց առանձին ծրագիր ներբեռնելու կամ iTunes բացելու:
Ամերիկյան Apple ընկերությունը փորձարկել է Apple Music-ի վեբ-տարբերակը, որը նախատեսված է բրաուզերում առանց iTunes-ի աշխատելու համար: Bloomberg-ի տվյալներով, գործարկումը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին: Արդեն 2019թ.-ի վերջին ծրագիրը կարող է հայտնվել Mac համակարգիչների վրա:
Apple Music-ի հիմնական մրցակիցը Spotify Technology-ն է: 5 տարի առաջ ընկերությունը ձեռք էր բերել Beats Music վեբ-տարբերակը, սակայն 2015 թ.-ին նախագիծը փլուզվեց Apple Music-ի գործարկումից հետո:
Ամառվա սկզբին հայտնի դարձավ, որ Apple-ը հրաժարվելու է iTunes-ից: Մեդիափլեյերը կփոխարինվի Music,TV և Podcasts ծրագրերով: