Apple ընկերությունը փորձում է ճշգրտել «խնձորային» լոգոտիպի տեղը նոր iPhone-ների վրա: Այն կտեղավորվի հետևամասի ուղիղ կենտրոնում և օգտատերերի համար կծառայի իբրև յուրօրինակ ցուցիչ:
Շնորհանդեսը անցկացվելու է սեպտեմբերի 10-ին:
Ավելի վաղ վերլուծաբան Մին-Չի Կուո-ն հայտարարել էր, որ Apple ընկերության՝ 2020թ.-ի թողարկվելիք հեռախոսները ստանալու են բոլորովին նոր դիզայն և հնարավոր է՝ նույն տպավորությունը թողնեն, ինչպես ժամանակին՝ արտասովոր iPhone X-ը: