Վերջին հնարք. Apple-ը մրցակիցների աջակցության կարիքն ունի

Apple-ն առաջին անգամ իր պատմության մեջ նոր iPhone-ների շնորհանդեսը կհեռարձակի YouTube-ով,որպեսզի օնլայն ռեժիմով իրադարձություններին հետևողների հաշվին նոր հետևորդներ ձեռք բերի:
Հաշվի առնելով, որ «խնձորը» նախկինում մշտապես ձգտել է իր միջոցառումները բացառիկ դարձնել՝ կազմակերպելով դրանց ցուցադրությունը միայն iOS սարքերով , նմանատիպ քայլը կարող է նշանակել, որ Apple-ի արտադրանքի հանդեպ հետաքրքրությունը կտրուկ նվազել է:

Վերջին տարիներին Apple-ը ավելի ու ավելի մեծ զիջումների է գնում, որպեսզի առաջ մղի իր արտադրանքը:

CNET վերլուծաբանի խոսքով, շատ դժվար է լինելու մարդկանց գայթակղել նոր iPhon-ներով: Ըստ նրա, Apple-ը գնալով հետ է ընկնում իր մրցակիցներից, երբ խոսքը վերաբերում է ինովացիային: