Ներկայացվել են նոր ականջակալներ Audio-Technika-ից.գործում է մինչև 15ժամ

Բեռլինի ցուցահանդեսում, IFA 2019-ի շրջանակներում,Audio-Technika-ն ներկայացրել է ականջակալների մի քանի մոդել՝ ATH-CK3TW և ATH-CKS5TW.

ATH-CK3TW մոդելն ավտոնոմ աշխատում է մինչև 6 ժամ:Ֆուտլյարով միջին գործողության ժամանակը ավելանում է մինչև 24 ժամ: Բացի այդ, ականջակալները բավականին կոմպակտ և հարմար են օգտագործման ժամանակ:Մոդելը հանրությանը հասանելի կդառնա 100 դոլարով:

Առավել հետաքրքիր է ATH-CKS5TW մոդելը: Ընկերությունը հայտարարել է, որ այս մոդելն ավտոնոմ աշխատում է մինչև 15 ժամ, առանց ֆուտլյարի: Իսկ ֆուտլյարով ականջակալները կարող են աշխատել մոտ 45 ժամ :Այս մոդելն ավել քիչ կոմպակտ է, իսկ գինը հասնում է արդեն 150 դոլարի:

Ականջակալները միացված են Bluetooth 5.0 տեխնոլոգիայով: Ձայնային հաճախությունների դիապազոնը 5-ից 40 հազար հերց  է: