Նոր Apple iOS 13-ը կգործարկվի սեպտեմբերի 19-ին

iPhone 11 նոր սմարթֆոնների շնորհանդեսին Apple-ը հայտարարեց օպերացիոն նոր համակարգի՝ iOS 13-ի գործարկման մասին: Այն կրկնակի փորձարկման փուլում էր՝ հունիս ամսից սկսած և հիմա` նոր iPհone-ների հետ միասին հասանելի կլինի բոլորի համար:

iOS-ի այդ տարբերակը վերջապես ստացել է մուգ ռեժիմ, որը կփոխի բոլոր ծրագրերի երանգները՝ վառ ճերմակից և բաց մոխրագույնից դարձնելով սև և մուգ մոխրագույն: Բացի այդ, Apple-ի օպերացիոն այդ համակարգը կգործի առավել արագ: Ընկերությունը վստահեցնում է, որ ծրագրերը կրճատվել են 50%-ով, իսկ դրանց գործարկումը դարձել 2 անգամ ավելի արագ:

Համալրում են ստացել այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են՝ Photos-ը, Mail-ը, Safari-ն и Notes-ը: Ամենահետաքրքիր համալրումը,հավանաբար, Photos-ինն է: Ավելի հեշտ է դարձել լուսանկարների հետ աշխատելը, դրանք տարբեր խմբերի են բաժանվում, և բացի այդ համակարգն ինքն է հուշում, թե տվյալ սերիայի որ լուսանկարներն են ձեզ մոտ ամենալավը ստացվել: