Ռուս զինվորականների մոտ անօդաչու թռչող սարքեր են հայտնվել, որոնք կարող են հակառակորդին գտնել բջջային հեռախոսի ազդանշանով և ճիշտ ժամանակին նրա վրա ուղղել հրետանու և օդային ուժերը: Այս մասին հաղորդում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ի սեփական աղբյուրները : Սարքերը կարող են աբոնենտին գտնել ոչ միայն զանգի կամ SMS հաղորդագրության միջոցով, այլ նույնիսկ այն դեպքում, երբ անջատված է նրա հեռախոսը:
Տեխնիկան արդեն փորձարկվել է անցած ամռանը Օրենբուրգի մարզի եւ Տաջիկստանի պոլիգոններում՝ “Օռլան-10” նոր անօդաչու սարքերի կիրառմամբ: Բջջային կապի ազդանշաններով դրոնները հայտնաբերել են պայմանական հակառակորդի քողարկված դիրքերը:
«Леер-3» համալիրն իրենից ներկայացնում է երեք անօդաչու թռչող սարք ՝ “Օռլան-10” և ԿամԱԶ-5350 բեռնատար, որի վրա գտնվում է կառավարման կետը: