VKontakte-ն խափանվել է

«Vkontakte» սոցիալական ցանցի աշխատանքում խափանում է տեղի ունեցել ։ Այս մասին են վկայում Downdetector կայքի տվյալները:

Սոցցանցի օգտատերերի մոտ 88%-ը դժգոհում են ներբեռնման հետ կապված խնդիրներից, 8%-ի դժգոհությունները կապված են հաղորդագրություններ ուղարկելու հետ,3%-ի մոտ խնդիր է ծագել՝ կապված տեսանյութ դիտելու հետ:

Խնդրի հետ առնչվել են Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Եկատերինբուրգի,Չելյաբինսկի, Նովոսիբիրսկի,Կրասնոդարի, Ուֆայի , ՌԴ այլ քաղաքների բնակիչներ: