Հին iPhone-ների գինը կտրուկ ընկել է

նոր iPhone-ների շնորհանդեսից հետո հին սմարթֆոնների գինը նվազել է 1/4-ով, գրում է РИА Новости-ն:

Ինչպես նշվել է,սեպտեմբերի 10-ին Apple ընկերությունը ներկայացրեց իր նոր սմարթֆոնների եռյակը՝ iPhone 11 (59,99-73,99 հազ. ռուբլի), iPhone 11 Pro (89,99-121,99 հազ.ռուբլի) և iPhone 11 Pro Max (99,99-131,99 հազ.ռուբլի): Դրան զուգահեռ՝ ընկերությունը նվազեցրել է սմարթֆոնի՝ մի շարք նախորդ մոդելների գները։

Եվ այսպես, iPhone 8-ը, որը ներկայացվել է 2017 թվականին եւ արժեր 57 հազար ռուբլի, հիմա արժե 40 հազար: iPhone 8 Plus-ը 2017թ.-ին արժեր նվազագույնը 65հազ. ռուբլի, հիմա սկսում է 45հազ.-ից:

Անցյալ տարի թողարկված iPhone XR-ը այժմ վաճառվում է 50հազ. ռուբլով, մինչդեռ սկզբնական արժեքը 65հազ. ռուբլի էր: