Apple-ի նոր սմարթֆոնների` iPhone 11-ի եւ iPhone 11 Pro-ի պահանջարկը սպասվածից բարձր է եղել: Այս մասին հայտնել է վերլուծաբան Մինգ-Չի Կուոն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում և Եվրոպայի որոշ երկրներում պատվերների մեկնարկը տրվել է 2019 թվականի սեպտեմբերի 13-ին : ԱՄՆ-ում iPhone 11-ի արժեքը 699$ է, iPhone 11 Pro-ինը՝ 999$, iPhone 11Pro Max-ինը՝ 1099$:
iPhone 11-ի փոքր մոդելի պահանջարկը սպասվածից մեծ է եղել շնորհիվ ցածր գնի և նոր երանգների : Հատկապես պահանջված են եղել կանաչ և յասամանագույն մոդելները: iPhone 11 Pro մոդելի դեպքում մեծ պահանջարկ է ունեցել մուգ կանաչ գույնը:
ԱՄՆ-ում մեծ պահանջարկ է գրանցել ավելի թանկ արժեցող iPhone 11 Pro-ն, իսկ Չինաստանում ավելի պահանջված է դուրս եկել iPhone 11-ը, որի գինն ավելի մատչելի է:
Արդյունքում, TF Securities ընկերությունը կանխատեսել է, որ մինչև տարեվերջ iPhone 11-ի պահանջարկը 65-70մլն-ից կավելանա ևս 5մլն-ով: