NASA-Ն և Ավստրալիան Լուսինը կուսումնասիրեն միացյալ ուժերով

Ավստրալիան ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (NASA) հետ միասին կմասնակցի Լուսնի եւ Մարսի վրա անցկացվող հետազոտական աշխատանքների իրականացմանը: Այս հայտարարության վերաբերյալ ԱՄՆ-ի մայրաքաղաքում փաստաթուղթ են ստորագրել են NASA-ի ղեկավարի տեղակալ Ջիմ Մորհարդը եւ ավստրալական տիեզերական գործակալության ղեկավար Մեգան Քլարկը:

Ավստրալացիները նոր ծրագրին կմիանան մասնավորապես Երկրի Artemis արբանյակի ուսումնասիրության շրջանակներում: Կողմերը կհամագործակցեն ռոբոտատեխնիկայի,ավտոմատիկայի, արհեստական ինտելեկտի կիրառման ոլորտներում:

« Մեզ համար պատիվ է, որ մեր ավստրալացի ընկերները պատրաստ են աջակցել մեզ՝ իրականացնելու մեր առաքելությունը և մինչև 2024 թվականը Լուսին վերադառնալ»,- նշել է Ջիմ Մորհարդը: