Ամերիկյան Google ընկերությունը ստեղծել է աշխարհի ամենահզոր քվանտային համակարգիչը, որը գերազանցում է ամենաժամանակակից գերհամակարգիչներին իր հաշվողական հնարավորությամբ: Այս մասին գրում է The Financial Times-ը ՝ վկայակոչելով կորպորացիայի գիտական զեկույցը ։
Ինչպես հաղորդվում է, ընկերության գիտաշխատողները ստեղծել են պրոցեսոր, որը 3 րոպե 20 վայրկյանում հաշվարկ է իրականացրել, մինչդեռ աշխարհում ամենահզոր “Սամմիթ” համակարգչից նույն հաշվարկը կատարելու համար կպահանջվի շուրջ 10 հազար տարի: