Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցի մասնագետները մշակել են ճկուն, թիթեղանման մարտկոցի նախատիպը: Այն կարելի է քաշել, ձգել եւ ոլորել՝ առանց էներգիայի պաշարները վտանգելու:
Գյուտի գլխավոր առանձնահատկությունը ինովացիոն էլեկտրոլիտն է, որը իոնների դիսոցման արդյունքում էլեկտրական հոսանք է հաղորդում։
Այս նորույթն իր կառուցվածքով նման է ավանդական մարտկոցներին:Այն նույնպես շերտերով հավաքված սենդվիչ է հիշեցնում, սակայն տարբերվում է նրանով, որ մարտկոցի ամեն մի մասնիկը ճկուն է: