Facebook-ին եւ WhatsApp-ին կպարտավորեցնեն տվյալներ տրամադրել բրիտանական իշխանություններին

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան համաձայնագիր են մշակում, որը պարտավորեցնելու է սոցցանցերին՝ բրիտանական ոստիկանության պահանջով նրանց տրամադրել օգտատերերի նամակագրությունը, փոխանցում է ТАСС-ը: Այդ կանոնները, մասնավորապես, վերաբերելու են Facebook սոցիալական ցանցին եւ WhatsApp մեսենջերին:

Ոստիկանությանը մասնավորապես կփոխանցվեն այն օգտատերերի անձնական տվյալները, որոնք կասկածվում են ծանր հանցագործությունների մեջ, այդ թվում՝ ահաբեկչության կամ անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգություններ թույլ տալու մեջ: