Հոկտեմբերի 7-ին Երևանում տեղի կունենա ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի բացման արարողությունը:
WCIT 2019-ի կազմկոմիտեն հայտնել է բանախոսների անունները, որոնք համաժողովին հանդես կգան բացման խոսքով: Համաժողովն իրենց ելույթներով կսկսեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվոն Չուն եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը։