Տարվա լավագույն 20 սմարթֆոնների վարկանիշային ցանկն է հրապարակել Business Insider պարբերականը, որտեղ առաջատար է OnePlus 7T մոդելը: Չինական այս մոդելը լավագույնն է ճանաչվել հրաշալի տեսախցիկի և գեղեցիկ դիզայնի համար:
2-րդ տեղում է բոլորովին վերջերս թողարկված iPhone 11-ը. սմարթֆոնն ուշագրավ է իր 6,1 դյույմ էկրանի, հիանալի տեսախցիկի և հզոր պրոցեսորի շնորհիվ:
Առաջին լավագույն եռյակը եզրափակում է OnePlus 7 Pro-ն՝ կրկին OnePLus-ից: Սմարթֆոնն աչքի է ընկել որակյալ տեսախցիկով և հզոր պրոցեսորով:
4-րդ տեղում են Google-ի թողարկած երկու գաջեթները՝ Pixel 3a-ն և Pixel 3a XL-ը: Վարկանիշային ցանկի 5-րդ տեղում է OnePlus-ի ևս մեկ մոդել` 6T-ն:
Ի դեպ, iPhone 11Pro և iPhone 11Pro Max մոդելները հայտնվել են վարկանիշային ցանկի 10-րդ տեղում: