Վերջին շրջանում շատերն են խոսում էլեկտրոնային սիգարետների վնասակարության մասին, թեև բժիշկները վերջնական եզրակացության չեն հանգել։ Շուրջ 27 երկրներ արդեն արգելել են էլեկտրոնային սիգարետի կիրառումը իրենց երկրներում: Նրանց կմիանա նաև Թուրքիան համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ:
Ավելի վաղ ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կենտրոնը (CDC) հաղորդել է վեյփինգի սիրահարների շարքում թոքային և սուր շնչառական հիվանդությունների բռնկման մասին։ CDC–ը առաջարկել է սպառողներին «դիտարկել էլեկտրոնային սիգարետներից հրաժարվելու հնարավորությունը»։
Սոցիոլոգների տվյալների համաձան՝ ծխող դեռահասների քանակությունը ԱՄՆ-ում վերջին տարիների ընթացքում կրկնապատկվել է էլեկտրոնային ծխախոտի հասանելիության պատճառով։ Ավելի քան 1,5 միլիոն դեռահաս է Նիկոտինային կախվածություն ձեռք բերել 2017-2018 թվականների ընթացքում։