Քարդաշյանն ինստագրամի 150 մլն հետևորդների հետ կիսվել է հայաստանյան տպավորություններով

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ինստագրամյան էջի շուրջ 150 մլն հետևորդների հետ կիսվել է Հայաստան կատարած այցի հիշարժան դրվագներով, ստացած հայկական նվերներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քարդաշյանն ինստագրամի «Սթորի» բաժնում կիսվել է քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի՝ Ծիծեռնակաբերդ կատարած այցի լուսանկարով: Այն մակագրված է՝ «Ի հիշատակ 1.5 միլիոն հայերի, որոնք կոտորվել են»:

Քարդաշյանն իր հետևորդներին է ներկայացրել նաև Հայաստանում ստացած նվերները: Դրանցից մեկը իր ծաղրանկարն է, որի հետևի ֆոնին հայոց եռագույնն է: Հայ երկրպագուները հեռուստաաստղին նվիրել են նաև հայկական տառերով պայուսակներ, տնային պայմաններում պատրաստված օճառներ, զարդեր, որ հրապարակվել են տեսանյութով: